Posts

Բարձր վոլտաժ ⚡⚡⚡

Image
86տ հիվանդ, գանգատվում է հետկրծոսկրային ցավից, օդի պակասի զգացողությունից, առկա է հևոց։ 12 արտածում ԷՍԳ-ն պատկերված է ստորև․ Ամենաարագը ի՞նչն է աչքի ընկնում․ Ռիթմը գրեթե կանոնավոր է և արագ։ Ֆիքսված P-ատամիկներ չկան։ Բարձր վոլտաժ ⚡։ Ինչ է իրենից ներկայացնում բարձր վոլտաժը․ Բարձր վոլտաժ անվանում են այն, երբ ԷՍԳ-ում առկա են խորը S-ատամիկներ և բարձր R-ատամիկներ։ Նրանք հիմնականում առաջանում են ձախ կամ աջ փորոքի հիպերտրոֆիաների ժամանակ (նշված դեպքում ձախ փորոքի հիպերտրոֆիայի ԷՍԳ-նշաններ) և կարող են հանդիպել․ Զարկերակային հիպերտենզիայի  (ամենահաճախ), Արոտալ ստենոզի, Աորտալ ռեգուրգիտացիայի, Աորտայի կոարկտացիայի, Կարդիոմիոպաթիաների (Հիպերտրոֆիկ, դիլատացիոն) ժամանակ։  Այս ԷՍԳ-նշանի պաթոֆիզիոլոգիան բարդ չէ․ Ձախ փորոքի հիպերտրոֆիա առաջանում է այն ժամանակ, երբ ինչ-որ պատճառով ձախ փորոքի ծանրաբեռնվածությունը աճում է, բերելով նրա պատերի հաստացման (աորտալ ստենզ, ԶՀ)։ Ձախ փորոքի հաստացած պատով դեպոլարիզացիան տեղի է ունենում ավելի երկար, իսկ ռեպոլարիզացիան ավելի դանդաղ:  Երկ...

Լայն QRS-կոմպլեքս տախիկարդիա, 60տ կին։

Image
ՓՏ-փորոքային տախիկարդիա ՎՓՏ-Վերփորքային տախիկարդիա ՍԷԱ-սրտի էլեկտրական առանցք 60տ կին, կանչել է Շ/Օ։ Գանգատվում է արտահայտված սրտխփոցից, հետկրծոսկրային ցավից, օդի պակասի զգացողությունից, շնչարգելությունից, առկա է հևոց, գիտակից է, հարցերին պատասխանում է ադեկվատ։ Զ/Ճ-ն 110/60 մմ․սս։ Հիվանդին անհապաղ կատարվել է մոնիտորինգ, մոնիտորին պատկերվել է հետևյալ ռիթմը ստորև։  Որից հետո կատարվել է նաև 12-արտածում ԷՍԳ, պատկերված է ստորև ԷՍԳ-ի ինտերպրիտացիա Չկա ակնհայտ աչքի ընկնող նախասրտային ակտիվություն (չկան P-ատամիկներ) ՍԿՀ-ն արագ է մոտ 150-170զ/ր QRS-կոմպլեքսը լայն է, մոտ 3-4 փոքր վանդակ (>120մվ) Առկա է Հիսի խրձի աջ ոտիկի պաշարման մորֆոլոգիա rR` V1-V2 արտածումներում ԷՍԳ-ի վերլուծություն՝ Լայն QRS-կոմպլեքս տախիկարդիա Լայն QRS-կոմպլեքս տախիկարդիայի տարբերակիչ ախտորոշումը Փորոքային տախիկարդիա Վերփորոքային տախիկարդիա+Հիսի Խրձի ձախ կամ աջ ոտիկի պաշարում Վերփորոքային տախիկարդիա+նախասրտերը փորոքներին միացնող պաթոլոգիկ ուղղի Անտիդրոմ AVRT Ռիթմավարի խթանված տախիկարդիա (Pacemaker Mediated Tachycardi...

Ադյոք նկատեցիք այն, ինչ ոչ բոլորն են նկատում։

Image
 Արդյոք նկատեցիք այն, ինչ ոչ բոլորն են նկատում:  60տ․ տղամարդ, գանգատվում է հետկրծոսկրային պալպատոր բնույթի ցավից, որն ուժեղանում է ձախ վերին վերջույթը շարժելու ժամանակ։ Կատարվել է 12-արտածում ԷՍԳ․ Ռիթմը սինուսային է, ՍԿՀ-ն մոտ 70-80զ/ր, ՍԷԱ-ի ձախ թեքում, Ակնհայտորեն առկա են ST-սեգմենտի դեպրեսիաներ V1-V4,  Առկա են մեղմ ST-սեգմենտի էլևացիաներ և կորոնար T-ատամիկներ II,III,aVF արտածումներում, ինչպես նաև ռեցիպրոկ ST-սեգմետնի դեպրեսիա aVL-արտածման մեջ։ Ըստ OMI/NOMI տվյալների այս ԷՍԳ-ն համապատասխանում է ստորին պատի ինֆարկտին, մինչև չապացուցվի հակառակը, հետևաբար սա nonSTEMI-չէ։ ST-սեգմենտի էլևացիաները և կորոնար T-ատամիկները II,III,aVF արտածումներում (<1mm) ԷԽՈ-սգ ում առկա էր ստորին կողմնային պատի մեղմ արտահայտված հիպոկինեզ, Տրոպոնինի արդյունքը 0,025/0,014նգ/մլ, սակայն մյուս արդյունքը 6-7ժ հետո 4000/0,014նգ/մլ։ Կաթետերիզացիոն լաբորատորիան ակտիվացվեց անմիջապես, որտեղ առկա էր ձախ գոտևորող զարկերակի 99% նեղացում, տեղադրվեց 1 դեղապատ ստենտ և հիվանդը դուրս գրվեց մի քանի օր հետո։ Իմ...
Image
 Ցավ, էլևացիա, ուր է STEMI-ին? 70տ տղամարդ, ընդունվել է Best Life բժշկական կենտրոն Շ/Օ-բրգադի ուղղեկցությամբ՝ արտահայտված հետկրծոսկրային ցավով, որը ճառագայթվում է ձախ ուս, ստորին ծնոթ, ցավերը կյանքում առաջին անգամն են, անամնեզում նշում է զարկերակային հիպերտենզիա, ծխող է։ Շ/Օ ԷՍԳ Առկա են qR կոմպլեքսներ, ST-սեգմենտի էլևացիաներ և կորոնար T-ատամիկներ V1-V3 արտածումներում, մեղմ արտահայտված ռեցիպրոկ ST-սեգմենտի դեպրեսիաներ aVF-արտածման մեջ։  ԷՍԳ-ն Best Life բժշկական կենտրոնում (Առկա են արտեֆակտներ հիվանդի արտահայտված ցավի և շարժման պատճառով) Արտեֆակտները մեզ չեն խանգարում, առկա են արտահայտված ST-սեգմենտի էլևացիաներ V1-V3 արտածումներում (հատկապես V3) ԷԽՈ-սգ ում առկա էր առաջային պատի մեղմ արտահայտված հիպոկինեզ, (EF-40%) ադեկվատ ցավազրկումից և  հակաիշեմիկ բուժումից/հագեցումից հետո՝ կաթետերիզացիոն լաբորատորիան ակտիվացվեց 15-20ր հետո։ Կորոնարոգրաֆիայի արդյունքները պատկերված են ստորև: Սուր օկլյուզիա չկա, հեմոդինամիկ նշանակալի նեղացումներ չեն հայտնաբերվել։  ԷՍԳ-ն կորոնարոգրաֆիայի...
Image
  31տ տղամարդ, գանգատվում է կերակրափողի շրջանում այրոցի զգացողությունից որը նա երբեկ չի ունեցել։ Հերտապահ սրտաբանը իրականացրել է ԷՍԳ և հիվանդին բացատրել է որ պաթոլոգիկ փոփոխություններ չկան և ԷՍԳ-ն «հանգիստ» է։ Հիվանդի ցավերը ամբողջովին անցել են անտացիդ ընթունելուց հետո։ Դուրս գրվելու ժամանակ ընդհւնարանի դռների դիմաց հիվանդը կորցրել է գիտակցությունը և  ընկել է,  մոնիտորին ֆիքսվել է փորոքների ֆիբրիլյացիա, դեֆֆիբրիլյացիայից և 15ր տևող ՍԹՎ-ից հետո հաջողվել է վերականգնել սրտի աշխատանքը Ինչ է բաց թողել հերթապահ սրտաբանը՞ ԷՍԳ-ինտերպրիտացիա Սինուսային ռիթմ ՍԿՀ-մոտ 70-75զ/ր Մեղմ ST-սեգմենտի էլևացիաներ I,aVL V6 արտածումներում Մեղմ ռեցիպրոկ թեք վայրեջ ST-սեգմենտի դեպրեսիաներ III,aVF արտածումներում R-ատամիկի աճի դեֆիցիտ V1-V6 արտածումներում  I-ին արտածման մեջ առկա են 0.5մմ ST-սեգմենտի էլևացիաներ aVL-արտածման մեջ նույնպես առկա են մեղմ ST-սեգմենտի էլևացիաներ ինչպես նաև փոքր կորոնար T-ատամիկներ Կորոնար T-ատամիկները պարտադիր չէ որ լինեն չափազանց մեծ և լայն, ուստի շատ կարևոր է T/QR...

Կարող է արդյոք LAD-Ին առաջացնել աջ փորոքի ինֆարկտ՞

Image
66տ կին, գանգատվում է արտահայտված հետկրծոսկրային ցավից, սրտխառնոցից ԷՍԳ-1 (ԷՍԳ-ն իրականացվել է Շ/Օ բրիգադի կողմից ժ14:00) ԷՍԳ-2 (Իրականացվել է հիվանդանոցում, նշված ժամանակ հիվանդի ցավի ինտենսիվությունը նվազել էր) ԷՍԳ-3 Ստենտավորումից հետո, ռեպերֆուզիա  Բացատրություն ԷՍԳ-1 ում առկա են կորոնար T-ատամիկներ, ինչպես նաև R-ատամիքի աճի դեֆիցիտ V2-V4 արտածումներում Նրանք լայն են, բարձր և ուշադրություն դարձրեք որ V4-արտածման մեջ այն ուռուցիկ է (Upwardly Convex) որը նույնպես ապացուցում է նրա իշեմիկ բնույթը, իսկ aVF-արտածման մեջ այն ավելի մեծ է քան ամբողջ QRS-կոմպլեքսը։  ԷՍԳ-2 ում P-ատամիկ չկա, առկա է ՀԽՁՈՊ մորֆոլոգիա ՍԿՀ մոտ 95զ/ր QRS>120մվ, առկա է արագացած փորոքային ռիթմ (AIVR) այն ռեպերֆուզիայի նշան է, ինչի պատճառով իսկ հիվանդի ցավի ինտենսիվությունը մեղմացել էր։  ST-սեգմենտը նշված ԷՍԳ-ում ակնհայտ բարձր է, հատկապես V1-V3  արտածումներում, ուստի Scarbossa-ի մոդիֆկացված օրենքը կիրառելի չէ արագացած փորոքային ռիթմի ժամանակ`քիչ ապացուցողական հիմք ունենալու պատճառով, այն ...