31տ տղամարդ, գանգատվում է կերակրափողի շրջանում այրոցի զգացողությունից որը նա երբեկ չի ունեցել։ Հերտապահ սրտաբանը իրականացրել է ԷՍԳ և հիվանդին բացատրել է որ պաթոլոգիկ փոփոխություններ չկան և ԷՍԳ-ն «հանգիստ» է։

Հիվանդի ցավերը ամբողջովին անցել են անտացիդ ընթունելուց հետո։

Դուրս գրվելու ժամանակ ընդհւնարանի դռների դիմաց հիվանդը կորցրել է գիտակցությունը և  ընկել է,  մոնիտորին ֆիքսվել է փորոքների ֆիբրիլյացիա, դեֆֆիբրիլյացիայից և 15ր տևող ՍԹՎ-ից հետո հաջողվել է վերականգնել սրտի աշխատանքը Ինչ է բաց թողել հերթապահ սրտաբանը՞




ԷՍԳ-ինտերպրիտացիա

  • Սինուսային ռիթմ ՍԿՀ-մոտ 70-75զ/ր
  • Մեղմ ST-սեգմենտի էլևացիաներ I,aVL V6 արտածումներում
  • Մեղմ ռեցիպրոկ թեք վայրեջ ST-սեգմենտի դեպրեսիաներ III,aVF արտածումներում
  • R-ատամիկի աճի դեֆիցիտ V1-V6 արտածումներում 

I-ին արտածման մեջ առկա են 0.5մմ ST-սեգմենտի էլևացիաներ










aVL-արտածման մեջ նույնպես առկա են մեղմ ST-սեգմենտի էլևացիաներ ինչպես նաև փոքր կորոնար T-ատամիկներ








Կորոնար T-ատամիկները պարտադիր չէ որ լինեն չափազանց մեծ և լայն, ուստի շատ կարևոր է T/QRS-հարաբերությունը, aVL-արտածման մեջ T-ատամիկի անհամեմատ ավելի մեծ է քան ողջ QRS-կոմպլեքսը։ Փոքր ամպլիտուդայով QRS-կոմպլեքսների ժամանակ նույնիսկ նորմալ չափսի T-ատամիկը կարող է համարվել "Կորոնար T-ատամիկ"

V6-արտածման մեջ առկա ST-սեգմենտի էլևացիան












III,aVF արտածումների մեղմ ռեցիպրոկ թեք վայրեջ ST-դեպրեսիաները (Թեք վայրեջ ST-դեպրեսիաները մեծագույն հավանականությամբ իշեմիկ են)






Ակնհայտ R-ատամիկի աճի դեֆիցիտը (Ամենաբարձր R-ատամիկը պետք է լինի V4-արտածման մեջ)


















Նշված ԷՍԳ-ն առնվազն սուր կորոնար համախտանիշի ԷՍԳ-է, ST-T փոփոխությունները ակնհայտ չեն, սակայն առավել ուշադիր զննելու ժամանակ նրանք դառնում են ակնհայտ։ 

ԷՍԳ-ն ՍԹՎ-ից հետո։ 
Հիմա առկա են ակնհայտ ST-T փոփոխություններ, ST-սեգմենտի էլևացիաներ I,aVL V2-V6 արտածումներում, հաճախակի փորոքային ակտիվություն (Բիգեմինիա) կաթետերիզացիոն լաբորատորիան ակտիվացվեց անմիջապես որտեղ հայտնաբերվեց ձախ առաջային վայրեջ
 զարկերակի (LAD) 100% խցանում, տեղադրվեց մեկ դեղապատ ստենտ և հիվանդը դուրս գրվեց 6րդ օրը։ (100% խցանված LAD-Ին պատկերված է ստորև)




Իսկ հիմա համեմատեք առաջին և ՍԹՎ-ից հետո ԷՍԳն։
Մեղմ և նուրբ փոփոխություններով ԷՍԳ և ակնհայտ STEMI, նշված փոփոխությունները եթե նկատվեյն արագ, իրականացվեր ԷԽՈ-սգ, Տրոպոնին թեսթ ապա հնարավոր է որ հիվանդին առնվազն դուրս չգրեին "Հանգիստ ԷՍԳ" ախտորոշումով, 1-Ին ԷՍԳ-ն հանգիստ է, այո որովհետև այնտեղ առկա են մեղմ և նուրբ փոփոխություններ։ 

Կարևորի մասին

·         Ուշադրություն դարձրեք մեղմ և նուրբ ST-T փոփոխություններին

·         Սուր կորոնար համախտանիշի ժամանակ մի հիմնվեք միայն STEMI-Ի ԷՍԳ կրիտերիաներին

·         ST-սեգմենտի էլևացիան կամ դեպրեսիան ճիշտ է չափել PQ-սեգմենտի ուղղությամբ (հորիզոնական գծով)

·         Ուշադրություն դարձրեք aVL-արտածմանը, այն իսկական հայելային արտածումն է III-արտածմանը։

·         Ցանկացած մմ-ի ST-սեգմենտի էլևացիա II,III,aVF արտածումներում + ցանկացած մմ-ի ST-սեգմենտի դեպրեսիա aVL-արտածման մեջ սրտամկանի սուր ինֆարկտ է մինչև չապացուցվի հակառակը

·         Համեմատեք հիվանդի նախկին ԷՍԳ-ները

·         Օգտկվեք կլինիկո-լաբորատոր և գործիքային հետազությունների այլ տվյալներից

·         Ուշադրություն դարձրեք QRS/T հարաբերությանը, ուստի փոքր ամպլիտուդայով QRS-կոմպլեքսների դեպքում նույնիսկ միջին չափսի T-ատամիկը կարող է համարվել կորոնար T-ատամիկ։

·         Մեղմ ST-սեգմենտի էլևացիաների ժամանակ ռեցիպրոկ ST-T փոփոխությունները ավելի են բարձրանցում ախտորոշման հավանականությունը

·         Կորոնար T-ատամիկները կարող են համապատասխանել ԷԽՈ-սգ ում առկա հիպո/ակինեզների օջախներին, ինչը կարող է օգնել ախտորոշմանը: 

      ԷՍԳ-ն ցուցված է նաև ատիպիկ գանգատների ժամանակ։ (Խոսքը չի գնում հրազենային վնասվածքի մասին կամ օրինակ դանակահարության :) )

      Երիտասարդ=հիպերդիագնոստիկա

       Եղեք ուշադիր և ուշադրություն դարձրեք մեղմ և նուրբ ST-T փոփոխություններին!


          Case from the Book ECG in acute MI page 13 case 3-2

           http://dickyricky.com/Medicine/Books/The%20ECG%20in%20Acute%20MI.pdf 


Comments

Popular posts from this blog

Կարող է արդյոք LAD-Ին առաջացնել աջ փորոքի ինֆարկտ՞

Case 1 Անիրական քամբեք 47տ տղամարդու կողմից ով ողջ է մնացել ավելի քան 1ժ ՍԹՎ-ից և 35 դեֆֆիբրիլյացիաներից հետո

Բարձր վոլտաժ ⚡⚡⚡