Case 1 Անիրական քամբեք 47տ տղամարդու կողմից ով ողջ է մնացել ավելի քան 1ժ ՍԹՎ-ից և 35 դեֆֆիբրիլյացիաներից հետո

47տ տղամարդ` առավոտյան ժամը 9-ի սահմաններում ունենում է արտահայտված հետկրծոսկրային ցավ, որը ճառագայթում  է ձախ ուս և կոկորդ։ Ցավը կրել է հարաճուն բնույթ, դարձել առավել ինտենսիվ ինչի կապակցությամբ զանգահարվել է շտապ օգնություն։ Շտապ օգնության բրիգադի ժամանելու պահին հիվանդի մոտ տեղի է ունեցել գիտակցության մթագնում, այնուհետև ուշագնածություն։ Մոնիտորին այդ պահին ֆիքսվել է փորոքների ֆիբրիլյացիա և անհապաղ սկսվել են ՍԹՎ միջոցառումներ։ 10-15 րոպե տևացող ՍԹՎ-ից հետո հաջողվել է վերականգնել սրտի աշխատանքը, ինչից հետո իրականացվել է 12 արտածում ԷՍԳ որը պատկերված է ստորև։ 


ԷՍԳ-ինտերպրիտացիա

  • ԷՍԳ-ն իրականացվել է անհետաձգելի իրավիակում ուստի առկա են արտեֆակտներ
  • Ֆիքսված P-ատամիկ չկա, ռիթմը անկանոն է, միանշանակ դժվար է ինդետիֆիկացնել ռիթմը՝  արտեֆակտների պատճառով, բայց ամենայն հավանականությամբ առկա է նախասրտերի շողացում
  • ՓԿ-90-110զ/ր
  • ST-սեգմենտի էլևացիաներ I,aVL,aVR, V1-V6 արտածումներում
  • Ռեցիպրոկ ST-սեգմենտի դեպրեսիաներ II,III,aVF--արտածումներում
  • V2-ում առկա է դոմինանտ R-ատամիկ
  • Առկա է R1 S2 S3 վերջի 2-կետերը բարձրացնում են երկխրձանի պաշարման (Biphasicular Block) հավանականությունը (RBBB+LAFB)


Հիվանդի մոտ ճանապարին դեպի հիվանդանոց կրկին առաջանում է փորոքների ֆիբրիլյացիա և նորից սկսվում են ՍԹՎ-միջոցառումներ։ Ընդհունարանում արդեն հրավիրվում են ռեանիմատոլոգներ և հիվանդին միացնում են ԹԱՇ սարքին, զարկերակային ճնշում չի որոշվում, պուլս չի շոշափվում։ Զարկերակային ճնշում և սրտի կծկողականություն ապահովելու նպատակով հիվանդին միացվում է ն/ե ինոտրոպների ագրեսիվ դեղաչափերով շարունակական ինֆուզիա և շարունակական ՍԹՎ-պայմաններում հիվանդը տեղափոխվում է կաթետերիզացիոն լաբորատոիա։ 15-20 րոպե հետո հաջողվում է վերականգնել սրտի աշխատանքը և իրականցվում է անհետաձգելի կորոնարոգրաֆիա որի արդյունքում հայտնաբերվում է՞

Որ անոթի մասին մեզ կարող է հուշել ԷՍԳ-ն՞

  • ST-սեգմենտի էլևացիաներ առկա են՝ I,aVL,aVR V1-V6 արտածումներում 
  • Վտանգի տակ գտնվող միոկարդի սահմանը՝ Առաջամիջնապատգագաթկողմնային հատվածն է 
  • Ճիշտ է ԷՍԳ-ով միանշանակ հնարավոր չէ գնահատել թե որ անոթն է մեղավոր սակայն ըստ J,J Wellen-ի եթե առկա է ST-սեգմենտի էլևացիա I, aVL, aVR V1-V6 և ռեցիպրոկ ST-դեպրեսիաներ II,III,aVF-արտածումներում՝ ապա մեղավոր անոթը սուպերպրոքսիմալ LAD-ին է պրոքսիմալ First Diagonal և First Septal-ճյուղից
Առկա է երկխրձանի պաշարում իսկ Հիսի խրձի աջ ոտիկը և ձախ ոտիկի առաջային ճյուղի սնուցման պատասխանատվությունը՝ LAD-ին է։
Ըստ ԷՍԳ-ի և հիվանդի հեմոդինամիկայի շատ բարձր է հավանականությունը որ շատ լուրջ ծավալի միոկարդ վտանգի տակ է:

 LAD-ին և իր ճյուղերը սնուցում են`
  1. Միջփորոքային միջնապատի մեծ մասը
  2. Ձախ փորոքի՝ առաջային, կողմնային և գագաթային հատվածները 
  3. Որոշ դեպքերում LAD-ին կարող սնուցել շատ ավելի մեծ ծավալի միոկարդ նրա TYPE III-դեպքում կամ Wraparound LAD և հասնել մինչև ստորին պատ, ուստի նման անոթի օկլյուզիան կարող է առաջանցել ST-սեգմենտի էլևացիաներ ստորին պատտի (II,III,aVF)-արտածումներում։
  4. Հիսի խուրձը, Աջ ոտիկը, Ձախ ոտիկի առաջային ճյուղը 
  5. Բիկուսպիդ փականի պտկիկաձև մկանները
  6. Ապահովում են կոլատերալ հոսք դեպի աջ փորոք և այլն։
Մի խոսքով այս ամենից հետևում է որ LAD-ին բավականին "լուրջ" անոթ է և իր պատասխանատվության տակ շատ "լուրջ" ստրուկտուրաներ են ուստի նրա պրոքսիմալ հատվածից օկլյուզիան կարող է բերել կատաստրոֆիկ հեմոդինամիկ խանգարումների։ 

Դիտենք կորոնարոգրաֆիան




Հիվանդը 2-օր միացված է եղել թաշ սարքին, ՍԹՎ-միջոցառումների տևողությունը եղել է 1-ժամից ավել, որի ընթացքում 30-ից ավել անգամ իրականացվել է դեֆֆիբրիլյացիա։ Ստորև պատկերված է հիվանդը կրծքավանդակը դեֆֆիբրիլյատորի բազմակի կիրառումներից հետո (այրվածքներ): 2-րդ օրը հիվանդին էքստուբացնում են, աստիճանաբար իջեցվում է ինոտրոպի դեղաչափը և հիվանդը տեղափոխվում է պալատ։ Հիվանդը դուրս է գրվում կայուն հեմոդինամիակայով 7-րդ օրը։ Դուրս գրվելու ժամանակ հիվանդի մոտ առկա էր միայն՝ հիպօքսիկ լյարդի վնասում (ALT=200, AST=230) և ըստ հարազատների խոսքերի հիվանդի խոսքը արագացել էր և նա դարձել էր "գերակտիվ"։ Հիվանդի ՁՓ-ի արտամղման ֆրակցիան անգիոպլաստիկայից և երկարատև ՍԹՎ-ից հետո գնահատվել է՝ 30%, իսկ դուրս գրվելուց արդեն 45%: Troponine THS (I-0.053ng/ml, II-0.503ng/ml)


Կորոնարոգրաֆիայի վերջնական արդյունքներ և վերջնական ԷՍԳ
 


Վերջնական ԷՍԳ
  • Կանոնավոր սինուսային ռիթմ
  • Երկխրձանի պաշարումը վերացել է, ինչը հուշում է որ այն սուր է եղել (Սուր երկխրձանի պաշարումը հուշում է պրոքսիմալ LAD-ի մասին, բացահայտ ST-սեգմենտի փոփոխությունների բացակայության պայմաններում)
  • ST-սեգենտների իջեցում


Նման կլինիկական քեյսերը ցույց են տալիս, որ երբեք պետք չե հանձնվել։ Հիվանդը ողջ է մնացել 1-ժամից ավել տևող ՍԹՎ ից հետո, որի ժամանակ 30-ից ավել անգամ կիրառվել է դեֆֆիբրիլյացիա։ Ստորև պատկերված է հիվանդը և թիմը որը պայքայերել է նրա կյանքի համար։ (Նկարը հրատարակվել է հիվանդի թուլատվությամբ)։ Շնորհակալություն նաև Ինվազիվ ծառայության ղեկավար Վահան Կ․Մ-ին, ռեանիմատոլոգներին, կլինիկական օրդինատորներին, Շտապ օգնության բուժաշխատողներին և բոլոր նրանց ովքեր դեր են ունեցել այս հիվանդի կյանքը փրկելու գործում։ 

Ըստ հիվանդի խոսքերի նա հիշում է միայն տանը ուշագնացության  և հիվանդանոցում էքստուբացիայի պահերը։




                       

                                                          Կլին օրդ Ն․ Ներսիսյան

ՍԹՎ-Սիրտ Թոքային Վերակենդանացում
RBBB-Right Bundle Branch Block (Հիսի խրձի աջ ոտիկի պաշարում)
LAFB-Left anterior fascicular block (Հիսի խրձի ձախ ոտիկի առաջային ճյուղի պաշարում)
LAD-Left Anterior Descending Artery (Ձախ առաջային վայրեջ զարկերակ)


Հետագայի համար

Comments

Popular posts from this blog

Կարող է արդյոք LAD-Ին առաջացնել աջ փորոքի ինֆարկտ՞

Բարձր վոլտաժ ⚡⚡⚡