Ցավ, էլևացիա, ուր է STEMI-ին?


70տ տղամարդ, ընդունվել է Best Life բժշկական կենտրոն Շ/Օ-բրգադի ուղղեկցությամբ՝ արտահայտված հետկրծոսկրային ցավով, որը ճառագայթվում է ձախ ուս, ստորին ծնոթ, ցավերը կյանքում առաջին անգամն են, անամնեզում նշում է զարկերակային հիպերտենզիա, ծխող է։

Շ/Օ ԷՍԳ



Առկա են qR կոմպլեքսներ, ST-սեգմենտի էլևացիաներ և կորոնար T-ատամիկներ V1-V3 արտածումներում, մեղմ արտահայտված ռեցիպրոկ ST-սեգմենտի դեպրեսիաներ aVF-արտածման մեջ։ 

ԷՍԳ-ն Best Life բժշկական կենտրոնում (Առկա են արտեֆակտներ հիվանդի արտահայտված ցավի և շարժման պատճառով)

Արտեֆակտները մեզ չեն խանգարում, առկա են արտահայտված ST-սեգմենտի էլևացիաներ V1-V3 արտածումներում (հատկապես V3)





ԷԽՈ-սգ ում առկա էր առաջային պատի մեղմ արտահայտված հիպոկինեզ, (EF-40%) ադեկվատ ցավազրկումից և  հակաիշեմիկ բուժումից/հագեցումից հետո՝ կաթետերիզացիոն լաբորատորիան ակտիվացվեց 15-20ր հետո։ Կորոնարոգրաֆիայի արդյունքները պատկերված են ստորև:

Սուր օկլյուզիա չկա, հեմոդինամիկ նշանակալի նեղացումներ չեն հայտնաբերվել։ 

ԷՍԳ-ն կորոնարոգրաֆիայից հետո

ST-սեգմենտի էլևացիաները V1-V3 պահպանվել են, սակայն առկա են ռեպերֆուզիայի ԷՍԳ-նշաններ II,III,aVF-արտածումներում։ (-T III,aVF)։ Հիվանդի տրոպոնինի արդյունքը բացասական էր, հիվանդը դուրս գրվեց 3րդ օրը, կայուն հեմոդինամիկայով, առաջային պատի մեղմ արտահայտված հիպոկինեզը պահպանվում էր։

Հարցեր

  • Արդյոք առաջային պատի ST-սեգմենտի էլևացիաները վկայում էին սուր խնդրի մասին։ 
  • Ինչու են առկա ռեպերֆուզիայի ԷՍԳ-նշաններ ստորին պատում (II,III,aVF)
  • Արդյոք հիվանդի մոտ տեղի է ունեցել կորոնար շրջանառության սուր խանգարում:
  • Հնարավոր է արդյոք որ աջ կորոնար զարկերակում առկա է եղել թրոմբ և այն լուծվել է հակամակարդիչների և հակաագրեգանտների ֆոնին եթե այո ապա ինչու առկա չէին ST-T փոփոխություններ II,III,aVF արտածումներում և առկա էր առաջային պատի հիպոկինեզ։
  • Արդյոք սա կաթետերիզացիոն լաբորատորիայի ոչ ճիշտ ակտիվացում է և ինչպես խուսափել նման "խափուսիկ" դեպքերից, եթե առկա են ակնհայտ ST-T փոփոխություններ և հիվանդի տիպիկ կլինիկա։
  • Արդյոք սա STEMI-ի է և արդյոք պետք էր սպասել հիվանդի տրոպոնինի պատասխանին։
  • Վերջապես ինչ է տեղի ունեցել։
  • Պետք է հիշել այն հանգամանքը որ առաջային պատի STEMI-ին կարող է չառաջանել ռեցիպրոկ ST-T փոփոխություններ։
Կլինիկական դեպքեր որոնք կարող են առաջացնել ST-սեգմենտի էլևացիաներ։ 
  1. WPW-համախտանիշ։
  2. Հիսի խրձի ձախ ոտիկի լրիվ պաշարում։
  3. Ձախ և աջ փորոքի հիպետրոֆիայի ԷՍԳ-նշաններ։
  4. Հիպեր և հիպոկալեմիա
  5. Բրուգադայի համախտանիշ
  6. Հիպոթերմիա
  7. Վաղ ռեպոլարիզացիա
  8. Պերիկարդիտներ և միոկարդիտներ
  9. Կարդիոմիոպատիաներ
  10. ՁՓ-ի անևրիզմայի ԷՍԳ-նշաններ (սառած ԷՍԳ-պատկեր)
  11. Կրծքավանդակի բութ հարված, սրտամկանի սալջարդ և այլն։
Ken Grauer-ի գրառումը 

Hi. Yes — BIZARRE! Overall — the cath films looked pretty good to me … (You said “there was coronary disease” — but if so, looks minor .. ).

Otherwise — it is hard to believe that the ST elevation and clear hyperacute appearance of anterior ST-T waves is not the result of acute MI …  I see minimal evolution in the inferior leads …. And the LAHB remains stable.

Dr. Smith has published cases on his blog in which troponin might not even go up IF the duration of acute occlusion is estremely brief (I believe this is the current case up on his blog, written by Jessie McLaren). So the KEY question for you is for HOW LONG was this 70yo patient having chest pain — How long did it last? — Any change in symptoms for the 4 ECGs that you sent me?

All that said — HARD to believe that this is not the result of acute STEMI — and hard to believe that the cath would be unremarkable in this regard.

Ken


Կլին օրդ Ն․Ներսիսյան, Best Life բժշկական կենտրոն։ 

Comments

Popular posts from this blog

Կարող է արդյոք LAD-Ին առաջացնել աջ փորոքի ինֆարկտ՞

Case 1 Անիրական քամբեք 47տ տղամարդու կողմից ով ողջ է մնացել ավելի քան 1ժ ՍԹՎ-ից և 35 դեֆֆիբրիլյացիաներից հետո

Բարձր վոլտաժ ⚡⚡⚡