Ադյոք նկատեցիք այն, ինչ ոչ բոլորն են նկատում։

 Արդյոք նկատեցիք այն, ինչ ոչ բոլորն են նկատում: 

60տ․ տղամարդ, գանգատվում է հետկրծոսկրային պալպատոր բնույթի ցավից, որն ուժեղանում է ձախ վերին վերջույթը շարժելու ժամանակ։ Կատարվել է 12-արտածում ԷՍԳ․

  • Ռիթմը սինուսային է, ՍԿՀ-ն մոտ 70-80զ/ր, ՍԷԱ-ի ձախ թեքում,
  • Ակնհայտորեն առկա են ST-սեգմենտի դեպրեսիաներ V1-V4, 
  • Առկա են մեղմ ST-սեգմենտի էլևացիաներ և կորոնար T-ատամիկներ II,III,aVF արտածումներում, ինչպես նաև ռեցիպրոկ ST-սեգմետնի դեպրեսիա aVL-արտածման մեջ։ Ըստ OMI/NOMI տվյալների այս ԷՍԳ-ն համապատասխանում է ստորին պատի ինֆարկտին, մինչև չապացուցվի հակառակը, հետևաբար սա nonSTEMI-չէ։
ST-սեգմենտի էլևացիաները և կորոնար T-ատամիկները II,III,aVF արտածումներում (<1mm)

ԷԽՈ-սգ ում առկա էր ստորին կողմնային պատի մեղմ արտահայտված հիպոկինեզ, Տրոպոնինի արդյունքը 0,025/0,014նգ/մլ, սակայն մյուս արդյունքը 6-7ժ հետո 4000/0,014նգ/մլ։
Կաթետերիզացիոն լաբորատորիան ակտիվացվեց անմիջապես, որտեղ առկա էր ձախ գոտևորող զարկերակի 99% նեղացում, տեղադրվեց 1 դեղապատ ստենտ և հիվանդը դուրս գրվեց մի քանի օր հետո։ Իմ կողմից կատարված "Մինի" հարցումով հայտնաբերեցի որ իմ Շ/Օ բժիշկ ընկերներից 10-ից միայն 4-ը նկատեցին ստորին պատում առկա անհանգստացնող նշանները։ 

Ինչ է կորոնար T-ատամիկը։
Միանշանակ չկա ոչ մի սահմանում, թե ինչ է կորոնար T-ատամիկը։ Հայտնի է, որ․
  1. Նա ամենավաղ սուր կորոնար համախտանիշի նշաններից մեկն է (QT-ի երկարելուց հետո)
  2. Կորոնար T-ատամիկները (Hyperacute T wave) առաջանում են սուր վնասումից 1-2ր հետո (Էքսպերիմենտալ կենդանիների շրջանում), իսկ QT-ի երկարումը առաջանում է <1ր ժամանակահատվածում բալոնի միջոցով կորոնար զարկերակը խցանելու ժամանակ։ 
  3. Կորոնար T-ատամիկները առաջանում են կորոնար զարկերակի օկլյուզիայից մոտ 30ր հետո և համապատասխանում են միոկարդի վնասման հատվածին 12-արտածում ԷՍԳ-ում։
  4. Կորոնար T-ատամիկները դառնում են ավելի քիչ նկատելի, երբ առկա են ST-սեգմենտի էլևացաիներ (ինչպես նշված քեյսում II-արտածման մեջ) ուստի առավել հավանական է որ բժիշկը կնկատի ST-սեգմենտի էլևացիաները, քան կորոնար T-ատամիկները (հատկապես, երբ նրանք արտահայտված չեն)։
  5. Ռեպերֆուզիայի ժամանակ, երբ ST-սեգմենտը իջնում է, կորոնար T-ատամիկները պահպանվում են, այնուհետև նրանք նույնպես իջնում են։
  6. Նրանք պարտադիր չէ որ լինեն արտահայտված կամ մեծ, չափազանց կարևոր է նրանց հարաբերությունը QRS-կոմպլեքսին։
  7. Կորոնար T-ատամիկները կարող են հուշել տրանսմուրալ իշեմիայի մասին, քանի որ սուբէնդոկարդիալ իշեմիայի ժամանակ էլեկտրական վեկտորը փոխվում է դրականից բացասական, այսինքն այն հեռանում է վնասման հատվածից, ուստի 12-արտածում ԷՍԳ-ում առաջանում են -T ատամիկներ։ Երբ վնասումը տրանսմուրալ է ընգրկելով միոկարդի բոլոր շերտերը, այդ դեպքում վեկտորը ուղղվում է դեպի վնասված հատված, ձևափոխելով և բարձրացնելով T-ատամիկը, առաջացնելով կորոնար T-ատամիկ։ 
  8. Նրանք սիմետրիկ են, լայն են և "չաղ" և ոչ սրածայր (հիմնականում ունեն բութ ծայր) համեմատելով օրինակ վաղ ռեպոլարիզացիայի ժամանակ առկա T-ատամիկներին, որտեղ նրանք սիմետրիկ չեն։ 
  9. Կորոնար T-ատամիկները պետք է տարբերակել հիպերկալեմիայի ժամանակ առաջացող T-ատամիկներից, որտեղ նրանք բարձր են և սրածայր։
  10. Վերջապես ամենակարևորը՝ նշված ոչ մի ԷՍԳ-նշանները միանշանակ չեն, չափազանց կարևոր է հիվանդի կլինիկան, գանգատները, անամնեզը, կլինիկո-լաբորատոր և գործիքային հետազոտություններ այլ տվյալները, բժշկի փորձը, և այլն։ 
Հիպերկալեմիա․
  • Առկա են բարձր, ոչ սիմետրիկ սրածայր T-ատամիկներ (Ինպես նշում է Dr Stephen Smith-ը իր բլոգում, հիպերկալեմիայի ժամանակ առաջացող T-ատամիկներ վրա ոչ մեկ չի ուզի նստել :) )
Սուր իշեմիա․
  • T-ատամիկը հարաբերած QRS-կոմպլեքսին ակնհայտ մեծ է, սրածայր չէ։
Վաղաժամ ռեպոլարիզացիա․
  • T-ատամիկները սրածայր չեն, սիմետրիկ չեն և համեմատած QRS-կոմպլեքսին նրանք մեծ չեն (Եթե նշված կոմպլեքսում R-ատամիկ չլիներ կամ այն լիներ ավելի փոքր ապա սա նույնպես կասկածելի կլիներ որպես կորոնար T-ատամիկ)։
Տարբեր կորոնար T-ատամիկներ 



                                                         Կլին․ օրդ Ն․ Ներսիսյան 

Հարգում և սիում եմ բոլոր Շ/Օ-բժիշկներին, ձեր կատարած աշխատանքը անգնահատելի է, ձեզ հանգիստ օր։ 

Հետագայի համար






Comments

Popular posts from this blog

Կարող է արդյոք LAD-Ին առաջացնել աջ փորոքի ինֆարկտ՞

Case 1 Անիրական քամբեք 47տ տղամարդու կողմից ով ողջ է մնացել ավելի քան 1ժ ՍԹՎ-ից և 35 դեֆֆիբրիլյացիաներից հետո

Բարձր վոլտաժ ⚡⚡⚡