Posts

Կարող է արդյոք LAD-Ին առաջացնել աջ փորոքի ինֆարկտ՞

Image
66տ կին, գանգատվում է արտահայտված հետկրծոսկրային ցավից, սրտխառնոցից ԷՍԳ-1 (ԷՍԳ-ն իրականացվել է Շ/Օ բրիգադի կողմից ժ14:00) ԷՍԳ-2 (Իրականացվել է հիվանդանոցում, նշված ժամանակ հիվանդի ցավի ինտենսիվությունը նվազել էր) ԷՍԳ-3 Ստենտավորումից հետո, ռեպերֆուզիա  Բացատրություն ԷՍԳ-1 ում առկա են կորոնար T-ատամիկներ, ինչպես նաև R-ատամիքի աճի դեֆիցիտ V2-V4 արտածումներում Նրանք լայն են, բարձր և ուշադրություն դարձրեք որ V4-արտածման մեջ այն ուռուցիկ է (Upwardly Convex) որը նույնպես ապացուցում է նրա իշեմիկ բնույթը, իսկ aVF-արտածման մեջ այն ավելի մեծ է քան ամբողջ QRS-կոմպլեքսը։  ԷՍԳ-2 ում P-ատամիկ չկա, առկա է ՀԽՁՈՊ մորֆոլոգիա ՍԿՀ մոտ 95զ/ր QRS>120մվ, առկա է արագացած փորոքային ռիթմ (AIVR) այն ռեպերֆուզիայի նշան է, ինչի պատճառով իսկ հիվանդի ցավի ինտենսիվությունը մեղմացել էր։  ST-սեգմենտը նշված ԷՍԳ-ում ակնհայտ բարձր է, հատկապես V1-V3  արտածումներում, ուստի Scarbossa-ի մոդիֆկացված օրենքը կիրառելի չէ արագացած փորոքային ռիթմի ժամանակ`քիչ ապացուցողական հիմք ունենալու պատճառով, այն ...

Ամենավախենալուներից Af+WPW

Image
 AF-Atrial fibrillation-նախասրտերի շողացում WPW-Wolf Parkinson White syndrome ՓՏ-Փորոքային տախիկարդիա ՎՓՏ-Վերփորոքային տախիկարդիա ՍԹՎ-Սիրտ-թոքային վերակենդանացում Նախասրտերի շողացումը միկրո-ռե-էնտրի մեխանիզմով առաջացող սուպրավենտրիկուլյար առիթմիա է, որը բնորոշվում է նախասրտերում դեզօրգանիզացված էլեկտրական ակտիվությամբ և կծկողականությամբ (400-600զ/ր)։ Նախասրտերի շողացման ժամանակ ԱՎ-հանգույցը կատարում է "էլեգանտ" ֆունկցիա։ Այն չի կարող նման քանակի իմպուլսներ հաղորդել փորոք, ուստի այն մտնում է ռեֆրատկեր շրջանի մեջ  և այն ժամանակ, երբ ան դուրս է գալիս ռեֆրակտեր շրջանից փոխանցում է իմպուլսները փորոք: ԱՎ-հանգույցի ռեֆրակտեր շրջանի տևողությունը կախված է շատ հանգամանքներից՝ սկսած նրա կառուցվածքային վիճակից մինչև ԱՎ-հաղորդականությունը ընկճող դեղորայքից։ Նորմայում ԱՎ-հանգույցը մինչև 0,08վ դանդաղեցնում է վերփորոքային իմպուլսը, ինչը ԷՍԳ-ում դրսևորվում է որպես PQ(R)-ինտերվալ։ Այս ժամանակահատվածը թույլ է տալիս նախասրտերին ռեպոլարիզացվել մինչև կսկսվի փորոքների դեպոլարիզացիան, որպեսզի պահպան...

12-արտածում ԷՍԳ և ԹԶԹԷ

Image
ԹԶԹԷ-Թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա RBBB-Հիսի խրձի աջ ոտիկի պաշարում DVT-Deep Vein Trombosis ՀՇ-Համակարգչային շերտագրություն ՍԷԱ-Սրտի էլեկտրական առանցք

ՄՌՇ vs ԷՍԳ, 14-տարեկան հիվանդ

Image
LBBB-Left bundle branch block (Հիսի խրձի ձախ ոտիկի պաշարում)  RBBB-Right bundle branch block ( Հիսի խրձի աջ ոտիկի պաշարում)  PVC-Premature ventricular complex/contraction (Փորոքային էքստրասիստոլա)  RVOT-Right ventricular outflow tract tachycardia (Փորոքային տախիկարդիա Աջ փորոքի արտատար տդակտից)  14 տարեկան տղա, ներկայացել է հիվանդանոց արտահայտված սրտխփոցով։ Հեմոդինամիկան կայուն է, ԷԽՈ-սգ-ն հանգիստ է, ՁՓ-արտամղման ֆրակցիան՝ 55-60%, օջախային ասիներգիա չկա, փականային պաթոլոգիկ հոսքեր չկան։ Իրականացվել է 12-արտածում ԷՍԳ, որը պատկերված է ստորև։        ԷՍԳ-ինտերպրիտացիա․ Ռիթմը սինուսային է, որը ընդհատվում է հաճախակի փորոքային էքստրասիստոլաներով՝ բիգեմինիայի և կուպլետների տեսքով։ 1-4-7-10-13-16 կոմպլեքսները սինուսային են։ 2-3-5-6-8-9-11-12-14-15-17 կոմպլեքսները փորոքային էքստրասիստոլաներ են։ Առկա են բացասական -T ատամիկներ II-III-aVF V1-V4 արտածումներում, որոնք նշված տարիքում կարող են լինել նորմայի տարատեսակ (Juvenile T waves, անմեղ T-ատամիկներ): Ճիշտ է, ...

Case 1 Անիրական քամբեք 47տ տղամարդու կողմից ով ողջ է մնացել ավելի քան 1ժ ՍԹՎ-ից և 35 դեֆֆիբրիլյացիաներից հետո

Image
47տ տղամարդ` առավոտյան ժամը 9-ի սահմաններում ունենում է արտահայտված հետկրծոսկրային ցավ, որը ճառագայթում  է ձախ ուս և կոկորդ։ Ցավը կրել է հարաճուն բնույթ, դարձել առավել ինտենսիվ ինչի կապակցությամբ զանգահարվել է շտապ օգնություն։ Շտապ օգնության բրիգադի ժամանելու պահին հիվանդի մոտ տեղի է ունեցել գիտակցության մթագնում, այնուհետև ուշագնածություն։ Մոնիտորին այդ պահին ֆիքսվել է փորոքների ֆիբրիլյացիա և անհապաղ սկսվել են ՍԹՎ միջոցառումներ։ 10-15 րոպե տևացող ՍԹՎ-ից հետո հաջողվել է վերականգնել սրտի աշխատանքը, ինչից հետո իրականացվել է 12 արտածում ԷՍԳ որը պատկերված է ստորև։  ԷՍԳ-ինտերպրիտացիա ԷՍԳ-ն իրականացվել է անհետաձգելի իրավիակում ուստի առկա են արտեֆակտներ Ֆիքսված P-ատամիկ չկա, ռիթմը անկանոն է, միանշանակ դժվար է ինդետիֆիկացնել ռիթմը՝  արտեֆակտների պատճառով, բայց ամենայն հավանականությամբ առկա է նախասրտերի շողացում ՓԿ-90-110զ/ր ST-սեգմենտի էլևացիաներ I,aVL,aVR, V1-V6 արտածումներում Ռեցիպրոկ ST-սեգմենտի դեպրեսիաներ II,III,aVF--արտածումներում V2-ում առկա է դոմինանտ R-ատամիկ Առկա է R1 S...