Posts

Showing posts from June, 2022

Ադյոք նկատեցիք այն, ինչ ոչ բոլորն են նկատում։

Image
 Արդյոք նկատեցիք այն, ինչ ոչ բոլորն են նկատում:  60տ․ տղամարդ, գանգատվում է հետկրծոսկրային պալպատոր բնույթի ցավից, որն ուժեղանում է ձախ վերին վերջույթը շարժելու ժամանակ։ Կատարվել է 12-արտածում ԷՍԳ․ Ռիթմը սինուսային է, ՍԿՀ-ն մոտ 70-80զ/ր, ՍԷԱ-ի ձախ թեքում, Ակնհայտորեն առկա են ST-սեգմենտի դեպրեսիաներ V1-V4,  Առկա են մեղմ ST-սեգմենտի էլևացիաներ և կորոնար T-ատամիկներ II,III,aVF արտածումներում, ինչպես նաև ռեցիպրոկ ST-սեգմետնի դեպրեսիա aVL-արտածման մեջ։ Ըստ OMI/NOMI տվյալների այս ԷՍԳ-ն համապատասխանում է ստորին պատի ինֆարկտին, մինչև չապացուցվի հակառակը, հետևաբար սա nonSTEMI-չէ։ ST-սեգմենտի էլևացիաները և կորոնար T-ատամիկները II,III,aVF արտածումներում (<1mm) ԷԽՈ-սգ ում առկա էր ստորին կողմնային պատի մեղմ արտահայտված հիպոկինեզ, Տրոպոնինի արդյունքը 0,025/0,014նգ/մլ, սակայն մյուս արդյունքը 6-7ժ հետո 4000/0,014նգ/մլ։ Կաթետերիզացիոն լաբորատորիան ակտիվացվեց անմիջապես, որտեղ առկա էր ձախ գոտևորող զարկերակի 99% նեղացում, տեղադրվեց 1 դեղապատ ստենտ և հիվանդը դուրս գրվեց մի քանի օր հետո։ Իմ կողմից կատարվ
Image
 Ցավ, էլևացիա, ուր է STEMI-ին? 70տ տղամարդ, ընդունվել է Best Life բժշկական կենտրոն Շ/Օ-բրգադի ուղղեկցությամբ՝ արտահայտված հետկրծոսկրային ցավով, որը ճառագայթվում է ձախ ուս, ստորին ծնոթ, ցավերը կյանքում առաջին անգամն են, անամնեզում նշում է զարկերակային հիպերտենզիա, ծխող է։ Շ/Օ ԷՍԳ Առկա են qR կոմպլեքսներ, ST-սեգմենտի էլևացիաներ և կորոնար T-ատամիկներ V1-V3 արտածումներում, մեղմ արտահայտված ռեցիպրոկ ST-սեգմենտի դեպրեսիաներ aVF-արտածման մեջ։  ԷՍԳ-ն Best Life բժշկական կենտրոնում (Առկա են արտեֆակտներ հիվանդի արտահայտված ցավի և շարժման պատճառով) Արտեֆակտները մեզ չեն խանգարում, առկա են արտահայտված ST-սեգմենտի էլևացիաներ V1-V3 արտածումներում (հատկապես V3) ԷԽՈ-սգ ում առկա էր առաջային պատի մեղմ արտահայտված հիպոկինեզ, (EF-40%) ադեկվատ ցավազրկումից և  հակաիշեմիկ բուժումից/հագեցումից հետո՝ կաթետերիզացիոն լաբորատորիան ակտիվացվեց 15-20ր հետո։ Կորոնարոգրաֆիայի արդյունքները պատկերված են ստորև: Սուր օկլյուզիա չկա, հեմոդինամիկ նշանակալի նեղացումներ չեն հայտնաբերվել։  ԷՍԳ-ն կորոնարոգրաֆիայից հետո ST-սեգմենտի