Posts

Showing posts from May, 2023

Բարձր վոլտաժ ⚡⚡⚡

Image
86տ հիվանդ, գանգատվում է հետկրծոսկրային ցավից, օդի պակասի զգացողությունից, առկա է հևոց։ 12 արտածում ԷՍԳ-ն պատկերված է ստորև․ Ամենաարագը ի՞նչն է աչքի ընկնում․ Ռիթմը գրեթե կանոնավոր է և արագ։ Ֆիքսված P-ատամիկներ չկան։ Բարձր վոլտաժ ⚡։ Ինչ է իրենից ներկայացնում բարձր վոլտաժը․ Բարձր վոլտաժ անվանում են այն, երբ ԷՍԳ-ում առկա են խորը S-ատամիկներ և բարձր R-ատամիկներ։ Նրանք հիմնականում առաջանում են ձախ կամ աջ փորոքի հիպերտրոֆիաների ժամանակ (նշված դեպքում ձախ փորոքի հիպերտրոֆիայի ԷՍԳ-նշաններ) և կարող են հանդիպել․ Զարկերակային հիպերտենզիայի  (ամենահաճախ), Արոտալ ստենոզի, Աորտալ ռեգուրգիտացիայի, Աորտայի կոարկտացիայի, Կարդիոմիոպաթիաների (Հիպերտրոֆիկ, դիլատացիոն) ժամանակ։  Այս ԷՍԳ-նշանի պաթոֆիզիոլոգիան բարդ չէ․ Ձախ փորոքի հիպերտրոֆիա առաջանում է այն ժամանակ, երբ ինչ-որ պատճառով ձախ փորոքի ծանրաբեռնվածությունը աճում է, բերելով նրա պատերի հաստացման (աորտալ ստենզ, ԶՀ)։ Ձախ փորոքի հաստացած պատով դեպոլարիզացիան տեղի է ունենում ավելի երկար, իսկ ռեպոլարիզացիան ավելի դանդաղ:  Երկար դեպոլարիզացիան  բարձրացնու