Posts

Showing posts from July, 2022

Լայն QRS-կոմպլեքս տախիկարդիա, 60տ կին։

Image
ՓՏ-փորոքային տախիկարդիա ՎՓՏ-Վերփորքային տախիկարդիա ՍԷԱ-սրտի էլեկտրական առանցք 60տ կին, կանչել է Շ/Օ։ Գանգատվում է արտահայտված սրտխփոցից, հետկրծոսկրային ցավից, օդի պակասի զգացողությունից, շնչարգելությունից, առկա է հևոց, գիտակից է, հարցերին պատասխանում է ադեկվատ։ Զ/Ճ-ն 110/60 մմ․սս։ Հիվանդին անհապաղ կատարվել է մոնիտորինգ, մոնիտորին պատկերվել է հետևյալ ռիթմը ստորև։  Որից հետո կատարվել է նաև 12-արտածում ԷՍԳ, պատկերված է ստորև ԷՍԳ-ի ինտերպրիտացիա Չկա ակնհայտ աչքի ընկնող նախասրտային ակտիվություն (չկան P-ատամիկներ) ՍԿՀ-ն արագ է մոտ 150-170զ/ր QRS-կոմպլեքսը լայն է, մոտ 3-4 փոքր վանդակ (>120մվ) Առկա է Հիսի խրձի աջ ոտիկի պաշարման մորֆոլոգիա rR` V1-V2 արտածումներում ԷՍԳ-ի վերլուծություն՝ Լայն QRS-կոմպլեքս տախիկարդիա Լայն QRS-կոմպլեքս տախիկարդիայի տարբերակիչ ախտորոշումը Փորոքային տախիկարդիա Վերփորոքային տախիկարդիա+Հիսի Խրձի ձախ կամ աջ ոտիկի պաշարում Վերփորոքային տախիկարդիա+նախասրտերը փորոքներին միացնող պաթոլոգիկ ուղղի Անտիդրոմ AVRT Ռիթմավարի խթանված տախիկարդիա (Pacemaker Mediated Tachycardia PM