Posts

Showing posts from April, 2022
Image
  31տ տղամարդ, գանգատվում է կերակրափողի շրջանում այրոցի զգացողությունից որը նա երբեկ չի ունեցել։ Հերտապահ սրտաբանը իրականացրել է ԷՍԳ և հիվանդին բացատրել է որ պաթոլոգիկ փոփոխություններ չկան և ԷՍԳ-ն «հանգիստ» է։ Հիվանդի ցավերը ամբողջովին անցել են անտացիդ ընթունելուց հետո։ Դուրս գրվելու ժամանակ ընդհւնարանի դռների դիմաց հիվանդը կորցրել է գիտակցությունը և  ընկել է,  մոնիտորին ֆիքսվել է փորոքների ֆիբրիլյացիա, դեֆֆիբրիլյացիայից և 15ր տևող ՍԹՎ-ից հետո հաջողվել է վերականգնել սրտի աշխատանքը Ինչ է բաց թողել հերթապահ սրտաբանը՞ ԷՍԳ-ինտերպրիտացիա Սինուսային ռիթմ ՍԿՀ-մոտ 70-75զ/ր Մեղմ ST-սեգմենտի էլևացիաներ I,aVL V6 արտածումներում Մեղմ ռեցիպրոկ թեք վայրեջ ST-սեգմենտի դեպրեսիաներ III,aVF արտածումներում R-ատամիկի աճի դեֆիցիտ V1-V6 արտածումներում  I-ին արտածման մեջ առկա են 0.5մմ ST-սեգմենտի էլևացիաներ aVL-արտածման մեջ նույնպես առկա են մեղմ ST-սեգմենտի էլևացիաներ ինչպես նաև փոքր կորոնար T-ատամիկներ Կորոնար T-ատամիկները պարտադիր չէ որ լինեն չափազանց մեծ և լայն, ուստի շատ կարևոր է T/QRS-հարաբերությունը,