Posts

Showing posts from December, 2021

Ամենավախենալուներից Af+WPW

Image
 AF-Atrial fibrillation-նախասրտերի շողացում WPW-Wolf Parkinson White syndrome ՓՏ-Փորոքային տախիկարդիա ՎՓՏ-Վերփորոքային տախիկարդիա ՍԹՎ-Սիրտ-թոքային վերակենդանացում Նախասրտերի շողացումը միկրո-ռե-էնտրի մեխանիզմով առաջացող սուպրավենտրիկուլյար առիթմիա է, որը բնորոշվում է նախասրտերում դեզօրգանիզացված էլեկտրական ակտիվությամբ և կծկողականությամբ (400-600զ/ր)։ Նախասրտերի շողացման ժամանակ ԱՎ-հանգույցը կատարում է "էլեգանտ" ֆունկցիա։ Այն չի կարող նման քանակի իմպուլսներ հաղորդել փորոք, ուստի այն մտնում է ռեֆրատկեր շրջանի մեջ  և այն ժամանակ, երբ ան դուրս է գալիս ռեֆրակտեր շրջանից փոխանցում է իմպուլսները փորոք: ԱՎ-հանգույցի ռեֆրակտեր շրջանի տևողությունը կախված է շատ հանգամանքներից՝ սկսած նրա կառուցվածքային վիճակից մինչև ԱՎ-հաղորդականությունը ընկճող դեղորայքից։ Նորմայում ԱՎ-հանգույցը մինչև 0,08վ դանդաղեցնում է վերփորոքային իմպուլսը, ինչը ԷՍԳ-ում դրսևորվում է որպես PQ(R)-ինտերվալ։ Այս ժամանակահատվածը թույլ է տալիս նախասրտերին ռեպոլարիզացվել մինչև կսկսվի փորոքների դեպոլարիզացիան, որպեսզի պահպան