Posts

Showing posts from March, 2022

Կարող է արդյոք LAD-Ին առաջացնել աջ փորոքի ինֆարկտ՞

Image
66տ կին, գանգատվում է արտահայտված հետկրծոսկրային ցավից, սրտխառնոցից ԷՍԳ-1 (ԷՍԳ-ն իրականացվել է Շ/Օ բրիգադի կողմից ժ14:00) ԷՍԳ-2 (Իրականացվել է հիվանդանոցում, նշված ժամանակ հիվանդի ցավի ինտենսիվությունը նվազել էր) ԷՍԳ-3 Ստենտավորումից հետո, ռեպերֆուզիա  Բացատրություն ԷՍԳ-1 ում առկա են կորոնար T-ատամիկներ, ինչպես նաև R-ատամիքի աճի դեֆիցիտ V2-V4 արտածումներում Նրանք լայն են, բարձր և ուշադրություն դարձրեք որ V4-արտածման մեջ այն ուռուցիկ է (Upwardly Convex) որը նույնպես ապացուցում է նրա իշեմիկ բնույթը, իսկ aVF-արտածման մեջ այն ավելի մեծ է քան ամբողջ QRS-կոմպլեքսը։  ԷՍԳ-2 ում P-ատամիկ չկա, առկա է ՀԽՁՈՊ մորֆոլոգիա ՍԿՀ մոտ 95զ/ր QRS>120մվ, առկա է արագացած փորոքային ռիթմ (AIVR) այն ռեպերֆուզիայի նշան է, ինչի պատճառով իսկ հիվանդի ցավի ինտենսիվությունը մեղմացել էր։  ST-սեգմենտը նշված ԷՍԳ-ում ակնհայտ բարձր է, հատկապես V1-V3  արտածումներում, ուստի Scarbossa-ի մոդիֆկացված օրենքը կիրառելի չէ արագացած փորոքային ռիթմի ժամանակ`քիչ ապացուցողական հիմք ունենալու պատճառով, այն կիրառելի է ՀԽՁՈՊ և